16 06 2020

Մենք սկսում ենք ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց. Նաիրա Զոհրաբյան



Գագիկ Ծառուկյանի շուրջ քրեական գործեր հարուցվեցին այն բանից, երբ ԲՀԿ քաղաքական խորհրդի հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց երկրի իշխանությունների տարբեր ոլորտների ձախողումները և ասաց՝ լրջացեք, երկիր ենք կորցնում։ Այս մասին խորհրդարանում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով դրանից հետո մեկ կենտրոնից հրահանգավորված ձևով բոլոր պատգամավորները, ավագանիները, մարզպետները, մարզպետների բաջանաղները,  հորքուրի գանձերը, բոլոր կոֆե եփողները, կոֆե եփողների քուղերը կոճկողները իրենց բարոյական պարտքը համարեցին սոցիալական ցանցում ամենաանբարո հայհոյանքներ հնչեցնել։ ԲՀԿ պատգամավորը նշեց, որ Արթուր Դավթյանը որևէ հիմնավորում չկարողացավ ներկայացնել, և իրենք սկսելու են գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ