Հենց այս դահիլճում դուք տապալվեցիք որպես դատախազ: Այս մասին խորհրդարանում իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ այս գործով կատարվող ամեն ինչն ինքն ուղարկելու է միջազգային ատյաններին, քանի որ կատարվողը նրա համոզմամբ քաղաքական հետապնդում է: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև իր աշխատասենյակում կատարված խուզարկությանը, ասելով, որ իրեն որևէ քայլով չեն կարող ճնշել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը