«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրադրությանը, մասնավորապես՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ԱԺ ներկայացված միջնորդությանը՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Թևանյանի գրառումը՝ ստորև․
Խորհրդարանում «դեժա վյու» է։ Այս ամենը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք։
2020թ.։ Երևան։ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացնում պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար։
Երկու դեպքում էլ քաղաքական պատվեր է կատարել ու կատարում Դավթյանը։
Նիկոլի դեմ նախորդ իշխանությունն էր պատվեր իջեցրել, հետո ինչ-ինչ պատճառներով հետ վերցրեց պատվերը և Դավթյանը դեմքի անմեղ արտահայտությամբ հետ կանգնեց միջնորդությունից։
Հիմա Դավթյանն արդեն գործում է Նիկոլի պատվերով ու դեմքի նույն արտահայտությամբ։
2018–ի ու 2020–ի տարբերությունն այն է, որ 2018–ին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու համար ֆորմալ իրավական հիմքերն առկա էին, իսկ ահա 2020–ին Ծառուկյանի մասով գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը «ջուր» է։ Բայց դե մեզանում գլխավոր դատախազությունը վաղուց վերածվել է քաղաքական քամիների ուղղությունները գնահատող մարմնի, այլ ոչ թե արդարադատություն հաստատող կառույցի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը