Առավոտվանից ԲՀԿ գրասենյակները շրջափակել են Ոստիկանության և ԱԱԾ ուժերը: Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Կատարվում են զանգվածային գործողություններ: Կարծում եմ, որ նույնիսկ ունեն բերման ենթարկած մարդկանց»,- նշել է նա՝ հավելելով, որ խուզարկություն է իրականացվում նաև Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում:
Ըստ Աբովյանի՝ իշխանությունները PR շոուների մեջ են, փորձում են իրենց վախեցնել, ահաբեկել:
«Կարծում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է և կատարվելու է ակնհայտ քաղաքական ճնշում է: Իշխանություններն արդեն իսկ իրենց բոլոր «դիմակները» պատռեցին, չենք լռելու, չենք վախենալու: Ես էլ եմ պատրաստ թե՛ խուզարկության, թե՛ ձերբակալության»,- շեշտեց Աբովյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը