13 06 2020

Իրավապահները զբաղվում են կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի հնարավոր աղբյուրը պարզելու հարցով. խոսնակ

Իրավապահները զբաղվում են կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի հնարավոր աղբյուրը պարզելու հարցով. խոսնակ

Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ