«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․
«Փաշինյանն այսօր անդրադարձել է վերջին օրերին հնչեցրածս քննադատությանն այն մասին, որ վատ հրամանատարին պետք է հեռացնել հրամանատարությունից: Երբևէ իր կյանքում զենք չտեսած մեկը, ով ապրիլյան պատերազմին «մասնակցություն» էր ունեցել մայիս ամսին, իրեն իրավունք է վերապահել խոսել ռազմական տրիբունալի մասին:
Բացի այդ`
1. Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, թե իբր իր ղեկավարած կառավարությունն աշխարհի զարգացած երկրներից ավելի արդյունավետ է պայքարում համաճարակի դեմ:
2. Արսեն Թորոսյանն այսօր ներողություն է խնդրում սխալների համար և մատնանշում սխալներ, որնք թույլ չէին տա, եթե լսեին քննադատությունները:
Վաղը հանգամանալից կանդրադառնամ այս երկուսին:
Հ.Գ. մահերի համար էլ պիտի ներողություն խնդրե՞ս... Ներողությունները պահեք վերջում, որպես դատարանում հնչեցվող ձեր վերջին խոսք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը