Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանը 3–րդ անգամ է ոստիկանության ու ԱԱԾ–ի ղեկավարներ նշանակում։ Նա փնտրում է։ Բայց դեռ չի գտել։ Կգտնի՞ այս անգամ, թե՞ ոչ, կերևա շատ մոտ ապագայում։
Իսկ ի՞նչ, ավելի ճիշտ՝ ո՞ւմ է փնտրում նա։
Կադրային հարցերում Փաշինյանն ունի երեք «հ»–երի սկզբունք՝ հպատակ, հանցավոր և հավատարիմ։
Նա ուզում է, որ իր նշանակած կադրերը կուրորեն ու առանց քննարկելու կատարեն իր՝ շատ հաճախ ապօրինի հրահանգները՝ ասֆալտին պառկեցնելու, դատական որոշումներ կայացնելու, սեփականություն խլելու և քրեական հետապնդում իրականացնելու մասերով։
Նրանք, ովքեր հասկանալով, որ վաղը կարող են անխուսափելիորեն հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, չեն կատարում վարչապետի ապօրինի ցուցումները։ Չեն կատարում և հեռացվում կամ հեռանում են պաշտոնից։
Փաշինյանին պետք են ոչ թե գաղափարակիցներ ու համախոհներ, այլ հավատարիմներ։ Վարժեցրած շան պես հավատարիմներ, որոնք կկատարեն նրա «ֆո՛ւ» կամ «ֆա՛ս» հրամանը։
Փաշինյանին սեփական կենսագրությունը չունեցողներ ու մանկուրտներ են պետք, որպեսզի ինքը կերտի նրանց կենսագրությունը և տա պատմության սեփական մեկնաբանությունը։
Պրոֆեսիոնալ ու պարկեշտ մարդիկ չեն կարող համապատասխանել Փաշինյանի երեք «հ»–երի չափանիշներին։ Դրա համար էլ փնտրվում են անհայրենիքներ ու անհայտ ծագման մարդիկ։ Նրանք, ովքեր իրենց մայրերի հետ խնդիրներ են ունեցել կամ ունեն։ Կարող են ցուցմունք տալ սեփական մոր դեմ կամ հրաժարվել սեփական մորից։ Նման տեսակներ կան Փաշինյանի շրջապատում և թուրքական 5–րդ շարասյան կարգավիճակով թունդ հեղափոխական են խաղում, բայց նրանք դեռ այլ գործով են զբաղված։ Այ դրա՛նք են մեր օրերի յեժովներն ու յագոդաները, շարիկովներն ու շվոնդերները։
Իմ գնահատմամբ՝ Փաշինյանը դեռ չի գտել կամ մասամբ է գտել իր սրտի պաշտոնյաներին։ Կապրենք, կտեսնենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը