07 06 2020

Փետրվարից եղել են դեպքեր, և Փաշինյանը մինչև մարտի կեսը հավաքներ էր անում. Բաբայան

Փետրվարից եղել են դեպքեր, և Փաշինյանը մինչև մարտի կեսը հավաքներ էր անում. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ուղիղ եթերով Նորքի բժշկական կենտրոնի ղեկավարը միամտաբար հայտնեց իրականությունը:

ԲԿ ղեկավարը բոլորիս անզգուշությամբ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իրենք սկսել են փետրվար ամսից: Հետևաբար փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր:

Այս պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում...

 

Հ.Գ. ԲԿ ղեկավարի կողմից սխալմամբ ճշմարտություն ասելը փորձեց շեղել Փաշինյանը, շատ անհամոզիչ կերպով փորձելով համոզել, թե իբր Դավիդյանցը շփոթեց: Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ