05 06 2020

Դադարեցրե՛ք մարդկանց ծաղրելու գործելակերպը. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին

Դադարեցրե՛ք մարդկանց ծաղրելու գործելակերպը. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը գրում է․

«Ցավալի է, որ մեր երկրում համավարակի դեմ պայքարի հիմնական մեթոդը դարձել է մարդկանց ծաղրելն ու պախարակելը: Ամեն ինչ արդեն դուրս է գալիս տրամաբանությունից և թույլատրելի սահմանից: Հասարակության վերաբերմունքն ու պահվածքը գալիս է իշխանությունների լուրջ և հաճախ անլուրջ մոտեցումից: Վերջին օրերին մարդիկ հիմնականում մտնում են վարչապետի անձնական էջ և զվարճանում այլ քաղաքացիների վրա: Սա անթույլատրելի է: Էլ չեմ խոսում «անեծքի» թիրախ տատիկների և պապիկների մասին:

Պրն. Փաշինյա´ն, անկեղծորեն խնդրում եմ, դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը: Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու: Մի´ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ: Կրկին անգամ հասարակությանը մի բաժանեք «սևերի» ու «սպիտակների»:

Հ. Գ. Երիտասարդ աղջկա դեմքը ես փակ կտեղադրեմ: Հարգելի ընկերներ, խնդրում եմ, դադարե´ք ծաղրի ենթարկել այս աղջկան, նրա մարմինն ու հագուկապը: Որևէ մեկը, անկախ սեռից, պաշտոնից, դիրքից և վարքուբարքից դրա իրավունքը չունի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ