03 06 2020

Վարչապետի տապալումները բերում են նոր՝ քաղաքական ճգնաժամին. Աշոտյան

Վարչապետի տապալումները բերում են նոր՝ քաղաքական ճգնաժամին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Դեռ երկու ամիս առաջ հրապարակավ առաջարկել եմ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ կառավարության գործողությունները ուսումնասիրելու նպատակով հրամայական է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնսասիրման առարկա դարձնի թե կառավարության գործունեության համարժեքությունը եւ օրինականությունը, թե համավարակի պատրվակով պետական բյուջեից եւ համապատասխան հիմնադրամից կատարած ծախսերը։

Ապրիլին արդեն պարզ էր, որ իրավիճակը հղի է աղետալի հետեւանքներով։ Իսկ այսօր առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին տեսանելիորեն գումարվել է կառավարման ճգնաժամը։

Վստահ եմ, որ այսքանով չի սահմանափակվի։ Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին։

Եւ այդ նոր ճգնաժամը լինելու է քաղաքական»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ