02 06 2020

«Հպարտ պացիենտ» վարչապետը մասնակցում է նիստերին և ասուլիսներ անում․ Իշխանյան

«Հպարտ պացիենտ» վարչապետը մասնակցում է նիստերին և ասուլիսներ անում․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԱՍԻՄՊՏՈՄ ՊԱՑԻԵՆՏԸ

Նայեցի կորոնավիրուսով վարակված , արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկու այլ պաշտոնյաների ելույթները։
Այն, որ վարակը չի շրջանցում ոչ մեկին, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներին փաստ է։ Խնդրեմ՝ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին և այլոք։ Ի դեպ, եթե Ջոնսոնը լուրջ հիվանդանոցային «պացիենտ» էր, ապա Միշուստինը, այսպես կոչված «ասիմպտոմ պացիենտ»։

Սակայն այս անձինք, ունենալով պատասխանատվության բարձր զգացում , իրենց հիվանդության ընթացքում մեկուսացվել էին և բացի բժիշկներից, չէին շփվում այլոց հետ։ Սակայն մեր «հպարտ պացիենտ» վարչապետը, կարծես իր հետ ոչինչ չի պատահել, մասնակցում է պարետատան նիստերին և ասուլիսներ անում։ Դե արի ու մի մտածիր, որ կամ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կամ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը , բայց և պատասխանատվություն պահանջում ժողովրդից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ