01 06 2020

Փաշինյանը չի մեկուսացել և Թորոսյանի և Ավինյանի հետ ճեպազրույցի է մասնակցել



Ինձ համար միանշանակ է, որ ես եմ վարակել ընտանիքիս անդամներին. Ինձ համար միանշանակ է, որ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ եմ թույլ տվել, կամ որեւէ մեկն է այդ սխալը թույլ տվել: Այս մասին պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Ճեպազրույցը տեղի է ունենում կառավարական առանձնատնից:

«Ընդհանրապես, մեր բոլոր շփումներում, մեր շրջապատի մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուրի: Որովհետեւ մեր ընտանիքի անդամ որեւէ ախտորոշում չի ունեցել, իսկ իմ թեստավորումը տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում, եւ 2 օրից Արցախ մեկնելու ծրագրեր կար: Քանի որ կարող էր զինվգորների հետ շփում լինել,  որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել:

Ըստ էության, արձանագրում ենք, որ այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն»,-ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ ճեպազրույցի տեսագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ