Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրում է.
«Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես Մաֆիա խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող, բայց արդյո՞ք կարմիր է։ Ո՞ր դեսպանին էր համարում ՀՀ լավագույն դեսպաններից։ Ու՞մ հետ էր կապերի մեջ՝ ըստ լայնորեն տարածված տեղեկությունների։ Արման Բաբաջանյանը շարունակում է անպատասխանատու հայտարարությունները. որևէ հիմնավորում մինչ օրս չի կարողացել ներկայացնել, որովհետև որևէ միտք ձևակերպելու համար պոպուլիզմը բավարար չէ:
Հ․Գ․ Իսկ վեթինգի նախապատրաստական աշխատանքները ավարտվում են, մինչև տարեվերջ, ըստ Դատական օրենսգրքի անցումային դրույթների, ստուգվելու են դատավորների հայտարարագրերը. պրոցեսը շարունակական է լինելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը