26 05 2020

​Պարետը չի բացառում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը

​Պարետը չի բացառում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը

Տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Ցավոք սրտի, մենք այսօր քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում», - նշեց Ավինյանը՝ հավելելով, որ  ամեն ջանք դրվելու է, որ համապետական մասշտաբով չվերադառնանք կարանտինային ռեժիմի։

Ավինյանը նաև նշեց, որ քննարկել են թեստավորման քաղաքականությունը․ «Մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ