25 05 2020

Ապրիլյան իրադարձությունների քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի ԱԳ նախկին նախարարը

Ապրիլյան իրադարձությունների քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի ԱԳ նախկին նախարարը

Անկախ որոշ հարցերից, որոնք ընդդիմությունից մեր գործընկերների դժգոհությունն ու հակազդեցությունն են առաջացնում, պետության անվտանգության ապահովման հարցն, այնուամենայնիվ մեծ կարեւորություն և նշանակություն ունի: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը տարակուսանք հայտնեց այն փաստով, որ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նիստին չի մասնակցել:

Քոչարյանը հայտարարեց, որ չի հասկանում ընդդիմությունից իր գործընկերների դիրքորոշումը, որոնք բոյկոտել էին նաեւ 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի իրադարձությունների և հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Նա հայտնեց նաև, որ այս պահին իրենք լուծում են որոշակի տեխնիկական հարցեր, և ավելի շուտ վաղը տեղի կունենա 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի իրադարձությունների քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան տեսակապով կտրվեն որոշ հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ