ԱԺ նախկին պատգամավոր ՄԻհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային ժողովում մի քաղաքական տհաս կա, որ պատգամավոր դարձավ հարևանի դռան վրա օճառ դնելու շնորհիվ: Իր և իր ընտանիքի արժեհամակարգն այնպիսին է, որ իրենց համար նորմալ է համակեցության նման կանոնները, երբ կարելի է հարևանին քաղաքական տարաձայնություն հայտնել՝ նրա օջախի դուռը մխտռելով, նրա երեխաներին հոգեկան ցավ պատճառելով: Եվ այդ պերսոնաժը խոսում է «կորոնավիրուսային պատերազմի» մեջ հայտնված Հայրենիքի դեմ «խրամատներ» փորողներից և ընդհանրապես՝ ներկայիս անփառունակ կառավարչախմբին քննադատողներից: Բնականաբար, չի մոռանում «երեսով տալ», որ իր շեֆը 2016-ի ապրիլյանին կամավորական ջոկատով մեկնել էր Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու:
Անպիտան իշխանությանը քննադատողներ, պատկերացնու՞մ եք, թե ուր ենք հասել: Մեր «դեմը դնում են», որ ժողվարչապետը 2016-ի մայիսին մեկնել էր Արցախ՝ խորը թիկունքում մասնակցելու ապրիլյան պատերազմին: Այո այո, պարոն Փաշինյանը 2016-ի մայիսին կամավոր մասնակցել է ապրիլյան պատերազմին՝ ապրիլի 1-4-ը տեղի ունեցած ինտենսիվ մարտական գործողություններին: Ուստի, ըստ մտավոր հետամնացի՝ բոլորդ լռեք, մի քննադատեք, թողեք թող կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը շռնդալից կերպով տապալեն ու մարդկանց գլուխներն ուտեն: Մի խոսեք, մի քննադատեք, թողեք ժողվարչապետն իր ընտանիքով մի երկու կոպեկ փող աշխատի, հանգիստ պայմաններում ծխախոտի կանտրաբանդան առաջ տանի, նոր մաֆիոզ սխեմաներ գործարկի ու Հայաստանի Հանրապետությանը աշխարհով մեկ խայտառակի: Մի խոսեք, մի քննադատեք, թողեք թող մարդիկ հանգիստ պայմաններում պետական բյուջեն լափեն, միևնույն ժամանակ՝ փուլային տարբերակով ազատագրված շրջանները հանձնեն: Մի խոսեք, մի քննադատեք, Աստված գիտի թե որ երկրի հատուկ ծառայությունների գործակալ մտավոր հետամնացներին թողեք թող հանգիստ վեր ընկնեն տեղներն ու իրենց պարգևավճարները որոճան, ախորժակներին քացախ մի եղեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը