Տեղի է ունեցել հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Դեպքը տեղի է ունեցել բացահայտ, հարձակվողները համոզված են եղել իրենց անպատժելիության մեջ։ Պատահակա՞ն է, արդյոք և ուղղորդվա՞ծ այս հարձակումը։ Ուղղորդված լինելը չեմ պնդում, բայց վստահ եմ, որ հարձակումը պատահական չէր։ Եթե, այսպես կոչված «հեղափոխության պահապաններ» խունվեյբինական խումբը ահաբեկում է ընդդիմախոսներին և իշխանության կողմից ոչ միայն չի պատժվում, այլև փաստորեն խրախուսվում է, ապա ինչու՞ այլ խմբավորումներ նույնպես «աչքի չընկնեն» ու դուր գան հեղափոխության առաջնորդին», գրել է Ավետիք Իշխանյանը եւ հարցրել.
«Արդյո՞ք, վերադառնում ենք մղձավանջային 90-ականներ, երբ հարձակվեցին փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա… նույնպես անպատիժ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը