Երեկ հրապարակվել է, բայց որոշումը շատ ավելի վաղ է եղել, դիմումը շատ ավելի վաղ է գնացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ եք զբաղվելու առաջիկա տարիներին, քանի որ երեկ հայտնի դարձավ, որ հրաժարվել եք պատգամավորական մանդատից և մամուլը գրում է, որ դուք հավակնում եք արտգործնախարարի պաշտոնին։
«Պարզապես հասկանալով, որ մենք արդեն մոտենում ենք նոր խորհրդարանի անհատական կազմի ձևավորմանը, երեկ ենք հայտարարություն տարածել, որպեսզի ավելորդ բաներ չլինեն, չնայած դրանից խուսափել չի լինում, բայց դիմումը կա, ամսաթիվը վրան գրած է։ Ովքեր հետևել են մեր նախընտրական արշավին, վստահ եմ բոլորն էլ հիշում են, որ ես մեր բոլոր հանդիպումներին ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում ամենայն հավանականությամբ ես չեմ լինելու»,– ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը