11 05 2020

Մարուքյանը տղա է այդքան, թող մանդատը դնի, ես էլ դնելու եմ․ Սասուն Միքայելյան



Այսօր ինձ համար սուրբ է և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, այստեղի նստածների բոլորի մայրերը: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ներկայացնելով իր և իր ընտանիքի կյանքի պատմությունը, պատերազմի օրերը:

«Էդմոնի եղբարը, չգիտեմ՝ ոնց է մտածում, այն, ինչ անվանել է Էդմոնը Ալենին այս ամբիոնից առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով՝ երիտասարդ քո մայրը ինձ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, իմ անցած ուղին էլ գիտեք, բոլորդ էլ գիտեք՝ ես ով եմ իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս՝ աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ