08 05 2020

«Լուսավոր Հայաստանը» լքեց նիստերի դահլիճը և գնաց ապագան հասկանալու



Տեղի ունեցած միջադեպից անցել է ավելի քան 3 ժամ, և մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիքմերը, հեղափոխության հռչակած արժեքները, և ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Հիմա կասեք, որ 96 թվականին էլ են պատագմավորի խփել, 2002-ին էլ, բայց որքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ չեն հետևից ու կողքից խփել: Ասելիքս հետևյալն է՝ ինչ եղել է, դա քաղաքական է և պետք է ունենա քաղաքական գնահատական: Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը և պետք է ունենա քաղաքական գնահատական, և մենք ակնկալում ենք թե՛ իշխող խմբակցությունից, թե՛ Հայաստանի քաղաքական ուժերից ու հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատկանները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին: Եվ ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել, միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ»,-նշեց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ