07 05 2020

Աննա Հակոբյանը, Գոհար Աբաջյանը և Տարոն Մարգարյանի մասին սուտը. Politik.am

Աննա Հակոբյանը, Գոհար Աբաջյանը և Տարոն Մարգարյանի մասին սուտը. Politik.am

Politik.am-ը  գրում է. «Կյանքն իրոք, որ բումերանգի էֆեկտ ունի։ Փաշինյանն ու իր թիմը իշխանության հասան ստի և հասարակությանը մոլորեցնելու միջոցով ու այսօր դրանք հերթով բացահայտվում են։ Նաև պարզ է դառնում, թե ինչպիսի միջոցներ են գործադրվել, որպեսզի հանրությունը հավատա իրենց ստերին ու մանիպուլյացիաներին։

Երեկ Երևանում հորդառատ անձրև էր տեղում։ Սա սովորական սեզոնային երևույթ է և աշխարհի ոչ մի իշխանություն դրա հետ կապ չունի։ Կզարմանաք գուցե, բայց Փաշինյանն ու իր թիմը իրենց ընդդիմադիր ժամանակներում նույնիսկ անձևերներն էին օգտագործում իշխանությանը սևացնելու համար։

2017 թվականի հունիսի 12-ին տեղացած հորդառատ անձևին նվիրված հոդված էր գրել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա իր հոդվածում մեղադրում էր Տարոն Մարգարյանին, որ չի կարողանում արդյունավետ պայքարել անձրևաջրերի դեմ․«․․․Ընդամենը կարկուտ էր տեղացել, հորդառատ անձրեւ: Եւ պարզվեց Տարոն Մարգարյանի կառավարմամբ զարգացող Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Մեքենաներն ու ավտոբուսները սուզվել էին թունելներում, հետիոտները մինչեւ ծնկները ջրի մեջ էին հայտնվել:

Իսկ սոցիալական ցանցերը պայթում էին Տարոնին նվիրված գրառումներից: Ճիշտ է, այդ գրառումների բովանդակությունից չէր բխում, թե Տարոն Մարգարյանը Երեւանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, ուղիղ հակառակը` նա երեւանցիների ծաղրի առարկան  էր դարձել, բայց դա կարեւոր չէ:

Իշխանական մամուլը առաջիկայում Անդրանիկ Մարգարյանի որդու հեղինակությունը փրկող նյութերի նոր սերիա կթողարկի, որպեսզի մինչեւ հաջորդ առիթը Սերժ Սարգսյանի բարձր խոսքերի համար կրկին հող նախապատրաստի․․․»,-գրել էր Աննա Հակոբյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ