06 05 2020

Ես անգամ իմ աշխատանքից գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան

Ես անգամ իմ աշխատանքից գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 6-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչու է աշխատանքից ազատվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար և թվարկեց այն ձեռքբերումները, որոնք ունեցել են այս ընթացքում բնապահպանության ոլորտում:

«Ես բազմիցս ասել եմ, որ եթե դուք հարցնեք՝ ես իմ աշխատանքից գոհ եմ, թե ոչ, ես կասեմ՝ գոհ չեմ: Սա չի նշանակում, որ ես պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրները լուծելու համար, բայց ես ուզում եմ, որ բոլորս միշտ անենք ավելին, քան հնարավոր է, քանի որ ես հավատում եմ, որ մենք ի վիճակի ենք անել անհնարը, քանի որ 2018 թվականին արել ենք անհնարը, 2019 թվականին էլ արել ենք անհնարը, բայց 2020 թվականին ավելի անհնարը կարող ենք անել»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ