05 05 2020

ԱԱԾ-ում բարձր պաշտոն ստացավ համակարգին անծանոթ անձ․ քաղաքագետ

ԱԱԾ-ում բարձր պաշտոն ստացավ համակարգին անծանոթ անձ․ քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ազգովի սրամտում ենք Արգիշտի Քյարամյանի «նշանակման և վերամշակման» մասով, բայց այնտեղ կա շատ կոնկրետ քաղաքական տրամաբանություն։ Ըստ գործող օրենսդրության՝ ԱԱԾ-ում նման պաշտոն զբաղեցնելու համար պետք է ուժային կառույցներում աշխատանքային ստաժ ունենալ։ Ֆորմալ հիմա Քյարամյանն ունի այդ ստաժը։

Իրականում ուղղակի մենք ականատես եղանք նրան, թե ինչպես ԱԱԾ-ում բարձր պաշտոն ստացավ համակարգին անծանոթ ու համակարգից դուրս կայացած անձ։

Սա ընդամենը քայլերից մեկն է ուղղված նրան, որ ԱԱԾ-ն ոչ պրոֆեսիոնալ կադր ղեկավարի։ Պարոնայք սպանե՛ր, երկրի քաղաքական իշխանությունն ուզում է, որ դուք ենթակա լինեք երիտասարդ քաղաքացիական անձի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ