Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկ նոր կորոնավիրուսի «ակտիվ քեյսերի» (կամ, ինչպես առողջապահության նախարությունում են ձևակերպում՝ «փաստացի բուժում ստացողների») թիվը ապրիլի 17-ից սկսած շարունակում է աճել։
Հիշեցնեմ, որ տեղաշարժերի խիստ սահմանափակումները մտցնելուց ուղիղ 10 օր հետո աճը դանդաղել էր, գրեթե դադարել։
Ապրիլի 7-ից սկսեցին փաստացի թուլացնել սահմանափակումները։ Ուղիղ 10 օրից աճը վերսկսվեց և շարունակվում է առ այսօր։
Արդեն ամսից ավելի է՝ տեղաշարժերի սահմանափակումներ են։
Եթե իշխանություններն չընկնեին իրենց վարկանիշների հետևից և 4-շաբաթանոց խիստ կարանտին անեին (զուգահեռ թեստավորելով և մարդկանց բացատրելով վտանգը և անվտանգության միջոցների անհրաժեշտությունը), ապա այսօրվանից արդեն կարող էին երկրի ներսում տնտեսությունը բացել։
Փոխարենը և՛ տնտեսությանը հարված հասցվեց, և՛ կորոնավիրուսի վարակը շարունակվում է տարածվել։ Ինչից հետևում է, որ սահմանափակումները ստիպված շարունակվելու են։
Այն էլ նշեմ, որ ամենայն հավանականությամբ այս մեկ ամսում անձրևներն ավելի լավ պայքարեցին վարակի տարածման դեմ, քան ՀՀ իշխանությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը