23 04 2020

Սերժ Սարգսյանի ներածական խոսքը կարող է հրապարակվել ցանկացած պահի․ 168.am

Սերժ Սարգսյանի ներածական խոսքը կարող է հրապարակվել ցանկացած պահի․ 168.am

168.am-ը գրում է․ «ԱԺ ապրիլյան պատերազմի հանգանանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ներածական խոսքը նրա հայեցողությամբ ցանկացած պահի կարող է հրապարակվել: Այս մասին 168.am-ին   հայտնել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀԺ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը: Նա տեղեկացրել է, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ:

«Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասել է Քոչարյանը:

Այս առնչությամբ, Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ այո, այսօր այդ տեսաձայնագրության օրինակը փոխանցվել է նախագահ Սարգսյանին, եւ հստակեցրել, որ հրապարակման ենթակա չէ հարցուպատասխանն ամբողջությամբ, սակայն նիստում փոխհամաձայնեցվել եւ արձանագրվել է, որ դա Սերժ Սարգսյանի ներածական խոսքին չի վերաբերում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ