Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Արթուր Վանեցյանի թիմին միանալու մասին իր հայտարարությունից հետո իշխանական «ֆեյքերը» հարձակում են սկսել իր ֆեյսբուքյան էջի վրա: Գրառման մեջ ասվում է.
«Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու եւ պետական գործիչ, գեներալ Արթուր Վանեցյանի թիմին միանալու մասին հայտարարությունիցս հետո իշխանական ֆեյքերը, «ԱՅՈ»-ի լոգոները ճակատներին, ծանր հարձակում են սկսել էջիս վրա, գիշեր ցերեկ չունեն, տխուր «սմայլիկներ» են շարում ու հիմարություններ քոմենթում։
Տղաներ ու աղջիկներ, ինչի՞ եք այսքան վախեցել։ Թեեւ ճիշտ եք արել, իրար խառնվելու առիթ հաստատ ունեք...
Իրական արժեքների հեղափոխությունը հաստատ լինելու է...
Հ.Գ. ափսոս են պետական միջոցները, որ վատնում եք ֆեյքերի ֆաբրիկայի վրա։ Ընդամենը մեկ քլիք ու փակվում է ֆեյքային մեկ հիմար կյանք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը