Ապրիլի 20-ից մենք պետք է հնարավորություն տանք, որ տեքստիլ ձեռնարկություններն աշխատեն, բայց եթե այդ գործատուները, աշխատակիցները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետևանքների: Այս մասին ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել, և այսօր քննարկում ենք, որ այդ ձեռնարկությունները լինեն հատուկ հսկողության տակ, պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե որքանով են պահպանվում կանոնները: Մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատակիցներն իմանալով, որ ունեն ջերմություն և ներս չեն թողնելու, ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը, հաստատվել է դեպքը, բայց վարակի տարածում չենք ունեցել, որովհետև մեկուսացել են ժամանակին», -ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք չի մտածել, որ այ մեզ հետ դա տեղի չի ունենա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ նույն գործատուի շահերից է բխում բոլոր կանոնների պահպանումը, որ կարողանան ապահովել իրենց գործունեությունը. «Մենք երեկ էլի դեպք ենք ունեցել, երբ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը