Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շնորհակալ ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մարդասիրական, քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության և իմաստության համար: Դարեր շարունակ, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր Ազգն ու Հայրենիքը պահողը, մեր լինելիության հզոր հիմնասյունը Հայ Առաքելական Եկեղեցին է եղել: Հայ քրիստոնյաի սուրբ պարտականությունն է այսօր եկեղեցու կողքին կանգնել և լռեցնել այս իշխանության սանձազերծած հակաքրիսոնեական ալիքը:
Վեհափառ հայրապետի դեմ թուլեքի կաղկանձը պետություն քանդելու ուղղությամբ արված հերթական քայլն է: Սրանք ցնցումների մեջ են ընկնում քրիստոնեական արժեհամակարգից, հաղթանակ կերտած ռազմական գործիչներից, ազգային ինքնությունից: Եվ երկու տարի է լծված են Հայաստանը քանդելու գործին, ոչինչ չի ստացվում, գրգռվում են, վերջին օրերի վերջին ճիգերն են գործադրում անհայրենիք հայատյացները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը