15 04 2020

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները ձեռք են բերում մառազմատիկ բնույթ. Ծայրագույն վարդապետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները ձեռք են բերում մառազմատիկ բնույթ. Ծայրագույն վարդապետ

Ինձ թվում է, որ համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները, այն էլ պետական պաշտոնյաների կողմից, ձեռք են բերում մառազմատիկ բնույթ։ Իսկապես հիասթափված եմ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում որևէ մեկը խոսքի ազատություն ու տեսակետ արտահայտելու իրավունք չունի։ Էլ չեմ խոսում այն պարզ իրողության մասին, որ խոսողն Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Փոխանակ խորամուխ լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ասվածին, հասկանալու դրա իմաստը, անբովանդակ ու անպարկեշտ, հախուռն ու անհավասարակշիռ արտահայտություններ։ Հա, երևի Ամենայն Հայոց Հայրապետը մոռացել էր ԱԺ փոխխոսնակից թույլտվություն հարցնել.... դրանով է թերևս բացատրվում անընդունելի ու պատանեկան անպատասխանատու հախուռնությամբ արված գրությունը։ Հազարավոր հրաժարական պահանջողների կողքին կան նաև այդ պահանջին դեմ եղող միլիոնավոր հայորդիներ։ Եվ ի դեպ, ՀՀ-ում քաղաքացի Կտրիճ Ներսիսյան կարծեմ չկա. կաթողիկոսի անձնագրի մեջ, ՀՀ օրենսդրության համաձայն, գրված է Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Սա ուղղակի, առ ի տեղեկություն, քաղաքացի Ալեն Սիմոնյանին` խորհրդածելու համար։
Խորհուրդս է, եթե իհարկե դեռ այն ընդունող կա, սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, պետական կառավարում, ժողովրդավարություն..... թե չէ հենց այսպես, տեղից ելած հայտարարությամբ, ինչպես ասում են, Երուսաղեմ չես հասնի....

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ