15 04 2020

Դուք լավ կանեք՝ խոսեք սորոսական գրանտներից և տրանսֆեստիտների քարոզից․ Շարմազանով

Դուք լավ կանեք՝ խոսեք սորոսական գրանտներից և տրանսֆեստիտների քարոզից․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ձեռքներդ հեռու պահեք Առաքելական եկեղեցուց և հայոց Վեհափառից

Նեոբոլշևիկյան ռեժիմը ցնցումների մեջ է ընկել,որ հայոց Վեհափառը առաջարկել է փոխել Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Պողոսների իշխանությունը,հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին,հարձակվել է Վեհափառի վրա: Այստեղ են ասել. տո այ տրանսգենդերության պաշտպաններ և կարաբինաներ ընդունողներ,ձեռքներդ հեռու պահեք մեր եկեղեցուց: Առաքելական եկեղեցին դիմացել է պարսկական,բյուզանդական,արաբական,զանազան աղանդավորական ,այդ թվում` պավլիկյան ( պողոս բառից է) ,մոնղոլ-թաթարական,թուրքական ու բոլշևիկյան հարձակումներին,սա էլ կանցնի: Լավ իմացեք` Հայկը տապալելու է Բելին և բոլոր կուռքերն ու կռապաշտները կհայտնվեն պատմության աղբանոցում:

Հ.Գ.

Իսկ ով ինչից խոսի,դուք լավ կանեք` խոսեք 30 արծաթից,սորոսական գրանտներից ու տրանսֆեստիտների քարոզից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ