14 04 2020

Պատրաստակամ եմ նպաստելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. Բակո Սահակյան

Պատրաստակամ եմ նպաստելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. Բակո Սահակյան

Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությանը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ինքը ևս մասնակցի։

«ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ինձ չի ուղղվել, բայց ցանկացած պարագայում և՛ ես, և՛ մենք բոլորս պատրաստակամ ենք նպաստելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն, հատկապես որ այդ հանձնաժողովի անդամները և պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը և ամեն կերպ նպաստել, որ հետագայում նման զարգացումներ և գործողություններ լինելու դեպքում այդ բացերը չլինեն: Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովին ներկայանալու և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,-նշեց Բակո Սահակյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ