13 04 2020

ԱԺ-ն միաձայն ընդունեց 3 օրենքներում փոփոխությունների նախագծերը

ԱԺ-ն միաձայն ընդունեց 3 օրենքներում փոփոխությունների նախագծերը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Դեղերի մասին», «Բնակչության բժշկության և սպասարկան մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը:

«Դեղերի մասին օրենքով» առաջարկվում է դեղերի մասին օրենքում փոփոխություն կատարել՝ հնարավորություն տալով մեծածախ վաճառքի դեպքում վաճառք իրականացնել առանց լիցենզիայի, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ լիցենզիա ստանալն անհնար է:

Միաձայն անցավ նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված բնակչության բժշկական օգնության և սպասրակաման մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և լիցենզավորման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, որով սահմանվում է, որ կորոնավիրուսի տարածման ծավալների մեծացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաև այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների` կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց ներգրավվել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ