11 04 2020

Արցախի իշխանությունը պետք է ունենա ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջինիս բանակցային գործընթացում․ ԱԳՆ խոսնակ

Արցախի իշխանությունը պետք է ունենա ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջինիս բանակցային գործընթացում․ ԱԳՆ խոսնակ

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքը ընդհանրապես կարգելվի, որովհետև այն ամենամեծ ռիսկայնությունն ունի վարակի տարածման առումով: Պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի: Շարունակվելու են տեղաշարժվելու սահմանափակումները, ցանկացած պահի կարող ենք ունենալ վարակի նոր բռնկում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին, որ ըմբռնումով մոտենան, քանի որ այս որոշումները կայացվում են հանուն մարդու և քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց իրավունքների:

 «Փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից այն ոլորտները, որոնք աշխատանքը թույլատրվում է, մենք սահմանում ենք, որ այդտեղ տրանսպորտային ծախսերը եւ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշտատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն: Միջմարզային երթեւեկությունը գոնե առաջիկա շաբաթվա համար արգելվելու է: Մյուս կողմից Երեւանում եւ մարզերում տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները նույնպես կարող են գործել: Անձնական փոխադրումները, իհարկե, սահմանված սահմանափակումների շրջանակում, նույնպես կթույլատրվի»,- ասաց Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ