Նիկոլի թիմն ընդհանրապես չի կարողանում աշխատել և էս խեղճ ու կրակը և՛ քաղաքապետ է աշխատում, և՛ պատգամավոր է աշխատում, և՛ նախարար է աշխատում, և՛ առողջապահության նախարար է աշխատում։ Միգուցե հենց իրեն տար պարգևավճարները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
«Սերը չի լինում խսքերով սերը գործով է ապացուցվում։ Էսօր մեր սիրելի ժողովուրդը ողորմելի վիճակում է։ Միանգամից պետք է բռնագանձել 70 մլն դոլար պարգևավճարի գումարները բոլոր պետական գերատեսչական աշխատակիցներից և միանգամից սրանից հոգալ և կոմունալ ծախսերը, սննդի ծախսերը և առաջին անհրաժեշտության պարագաների ծախսերը և նաև ես առաջարկում եմ մեր աշակերտներին վարչապետը նվիրի սմարթֆոններ»,- ասաց Աղեկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը