01 04 2020

Արցախի ԿԸՀ-ն ստացել է 9 դիմում-բողոք․ Սրբուհի Արզումանյան



ԿԸՀ-ն ստացել է 9 դիմում-բողոք, դատախազությունը ստացել է 44 հաղորդում, Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը արձանագրել է 12 դեպք։ ԿԸՀ թեժ գիծ զանգահարել են 30 քաղաքացիներ՝ 6-ը ենթադրյալ խախտումների և 24-ը՝ պարզաբանումներ ստանալու համար։ Առաջին անգամ, ըստ նոր Ընտրական օրենսգրքի, սկանավորելու են ընտրողների ստորագրած ցուցակները, որոնք հրապարակվելու են տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Այս մասին ասաց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, ներկայացնելով մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում գրանցված բողոքները և խախտումները։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ