30 03 2020

Նիկոլը հիմա փորձում է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից. 7or.am

Նիկոլը հիմա փորձում է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից. 7or.am

7or.am-ը գրել է. «Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսը որդեգրած, «թու, թու, թու»-ով կորոնավիրուսի դեմ պայքարած, կորոնավիրուսի տարածման դեմն առնելու փուլը հանցավոր կերպով տապալած, հանուն նեղ քաղաքական շահի՝ ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկած Նիկոլ Փաշինյանը հիմա շան պես ընկել է կորոնավիրուսի հետևից։ Ավելի ճիշտ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու պատրվակով «ժողովրդի» վարչապետն ուզում է Օրուելի «1984»-ում նկարագրած «Մեծ եղբոր» դերը ստանձնել։ Այսինքն՝ հետևել բոլորիս ու վիրուսի դեմ պայքարը դարձնել ներքաղաքական գործիք։

Նիկոլը հիմա փորձում է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Կառավարությունը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կորոնավիրուսի դեմ պայքարը «մահանա»՝ սրանք ուզում են բոլորիս անձնական կապերն ու հեռախոսազրույցները վերահսկել։ Նպատակը պարզ է՝ հետևել բոլորին լրիվ այլ մոտիվացիայով, բայց ցույց տալ, թե, իբր, համաճարակի տարածման դեմ են պայքարում։

Իշխանությունները հայտարարում են, թե, իբր, ուզում են արդյունավետ պայքարել վիրուսի դեմ և հանուն դրա՝ պետք է վերահսկեն մարդկանց ամեն ինչը, քանզի մարդու առողջությունն ավելի կարևոր է, քան ազատությունը։ Բայց դա բլեֆ է։ Սրանք թքած ունեն մարդու վրա էլ, նրա առողջության վրա էլ։

Եթե նիկոլենք անկեղծ են ու իրենց համար կարևոր է մարդկանց առողջությունը, ապա նրանք կորոնավիրուսի տարածման պայմաններում հպարտ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ չէին դնի ու խմբերով նրանց չէին հավաքի ատելության քարոզ լսելու՝ վարակվելու ռիսկը մեծացնելով։

Եթե նիկոլենք ուզում են կորոնավիրուսի դեմն առնել, ապա թող գործարարներից «Դվին» հյուրանոցում իրենց ռեկետ արած փողը, ինչպես նաև «սև» դրամարկղում եղածը, որը հավաքեցին «այո»–ի քարոզի համար, փոխանցեն վիրուսի դեմ պայքարի ֆոնդին ու ընդհանրապես հրաժարվեն հանրաքվեից՝ իջեցնելով քաղաքացիների վարակվելու ռիսկերն ու խնայելով հսկայական պետբյուջետային միջոցներ։

Եվ ամենակարևորը, ապաշնորհ ու բացառապես նեղ խմբակային խնդիրներ լուծող նիկոլական իշխանությանը չի կարելի լրացուցիչ լիազորություններ ու հնարավորություններ տալ։ Այդ լիազորոթյուններն ու հնարավորությունները նրանք կօգտագործեն միայն իրենց շահերից ելնելով։

Իսկ թե ինչպես պայքարել վիրուսի դեմ, կան բազմաթիվ ողջամիտ առաջարկներ։ Աշխարհի փորձն էլ աչքներիս առաջ է։ Պարզապես մեր բախտը չի բերել, որ ունենք այսպիսի իշխանություն։ Վիրուսից բեթար նիկոլական իշխանությունն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ