«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրել է․
«Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ։
Ես, և վստահ եմ, իմ նման հարյուր հազարավոր մտածող քաղաքացիներ, չեմ հավատում, որ այսօր ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվող օրինագիծը որևէ առնչություն ունի կորոնավիրուսի համաճարակի հետ։
Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը միակն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում, որ օգտագործում է կորոնավիրուսի համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու և մարդկանց անձնական կյանքի և տվյալների գաղտնիության իրավունքը վերացման համար։
Հետևությունը թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը