Արտակարգ դրության պայմաններում ինձ համար ավելի հուզող հարց է, որ Արցախի Հանրապետությունում դեռւս ոչինչ չի արվում կապված կորոնավիրուսի էպիդեմիայի հետ։ Այնպիսի իրավիճակ է, կարծես աշխարհում այդ ամենը տեղի չի էլ ունենում։ Այս ամսին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Նրա խոսքով՝ Արցախում վիրուսի ներթափանցման ուղղությամբ կանխարգելիչ աշխատանքներ տեղի է ունենում ուշացում, որը կարող է հանգեցնել խնդիրների։
«Այսօրվա դրությամբ Արցախում արտակարգ իրավիճակ չմտցնելը և նույն ձև չինտեգրվելն այսօրվա մարտահրավերներին, բերելու է նրան, որ այնտեղ էլ ենք ունենալու խնդիրներ և հաշվի առնելով, որ Արցախի բնակչության միջին տարիքը բարձր է, այնտեղ ավելի ցավալի հետևանքներ ենք ունենալու»,– ասաց Մադաթյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը