Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քաղաքացիների ինքնամեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումները չեն օգնի ամբողջովին վերացնել կորոնավիրուսով վարակի պանդեմիան. «Դուք ստեղծել եք հնարավորությունների պատուհան: Բայց հարցն այն է, թե ինչպես եք դա օգտագործում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նրա խոսքով՝ հիվանդության տարածման դեմ պայքարում առաջխաղացման հասնելու վեց եղանակ կա: Առաջին հերթին անհրաժեշտ է բարելավել առողջապահական համակարգը և վերապատրաստել բժշկական անձնակազմին, որոնք պատրաստ են աշխատել հիվանդների հետ: Անհրաժեշտ է նաև բացահայտել բոլոր վարակակիրներին և ավելացնել կորոնավիրուսի համար թեստերի քանակը:
«Այս միջոցները կօգնեն ոչ միայն դադարեցնել վիրուսի տարածումը, այլև կանխելու են համաճարակի վերսկսումը բոլոր սահմանափակումները վերացնելուց հետո», - ասել է ԱՀԿ ղեկավարը. «Գտնել, մեկուսացնել, փորձարկել, բուժել, հետևել հետագա սահմանափակումներից խուսափելու միջոցներ են», - ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը