18 03 2020

Դեսպանատունը ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետներում վերադառնալ Ռուսաստան

Դեսպանատունը ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետներում վերադառնալ Ռուսաստան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար:

«Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակներով, հնարավորինս սեղմ ժամկետներում վերադառնալ Ռուսաստան՝ օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալու վերաբերյալ խորհուրդներ ստանալ՝ կապ հաստատելով «Ռոստուրիզմի» թեժ գծի և Արտաքին գործերի նախարարության հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ