12 03 2020

«Ոչ»-ն ահազանգում է ևս մեկ իրավախախտման մասին



«Այո» քարոզչության կողմը թույլ է տվել քարոզչական տպագիր նյութերին վերաբերող օրենսդրական պահանջի խախտում։ Ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «ՈՉ» քարոզչական կողմը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այո» քարոզչության կողմը թույլ է տվել քարոզչական տպագիր նյութերին վերաբերող օրենսդրական պահանջի խախտում «Այո» քարոզչական կողմը Երեւանի տարբեր հատվածներում տեղադրել է մեծաթիվ «Այո»-ն գովազդող քարոզչական գովազդային պաստառներ (սքրոլլերներ), որոնք պարունակում են հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների խախտում։ Այսպես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ: Կից ներկայացնում ենք «Այո»-ն գովազդող պաստառների լուսանկարներ, որոնցում տեսանելի է, որ «Այո» քարոզչական կողմը չի պահպանել օրենքի՝ վերը նշված պահանջը։ Միեւնույն ժամանակ, ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք վկայում են, որ «Ոչ» քարոզչական կողմը պահպանել է սույն օրենսդրական պահանջը։ Այս պահանջի պահպանման անհրաժեշտությունը բխում է քարոզարշավի թափանցիկության, հանրության առջեւ հաշվետվողականության սկզբունքներից։ «Այո» քարոզչական կողմին կոչ ենք անում վերացնել խախտումը եւ պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի՝ քարոզչությանը վերաբերվող պահանջները, մասնավորապես, հանրության առջեւ հաշվետվողականությանը վերաբերող հարցերում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ