Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի քարոզչության ընթացքում արձանագրված քարոզչական խախտումների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
«Մասնավորապես քննարկել ենք ընտրակաշառքներ բաժանելու հրապարակային հայտարարությունները և այսօր ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի կողմից թույլ տված քարոզչության օրենսդրական կանոնների խախտման դեպքը»,- գրել է Բաբայանը՝ հավելելով, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն հետևում է առերևույթ խախտումների վերաբերյալ արձանագրումներին և արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը