«ԱԱԾ–ն անում է ամեն բան, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ հիմա էլ կարող ենք տեղադրել և կողքից իբրև ադրբեջանցի է զրուցում և այդպես մեկնաբանենք։ Դա սարքված տեսանյութ է եղել և իրականությանը չհամապատասխանող, իհարկե դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք և կլուսաբանենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Երևանում ենթադրյալ ադրբեջանցու կողմից նկարհանաված տեսանյութին, որտեղ նա ծաղրանքով է խոսում ՀՀ ԱԱԾ-ի մասին։
Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետը հավանում է ԱԱԾ պաշտոնակատարի աշխատելաոճը, Մարտիրոսյանը նշեց․ «Կադրային ջարդ չեմ արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքները»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը