18 02 2020

Ատելութունը դատարպարտում են, 2 ժամ հետո ամենաբարձր մակարդակով ատելության կոչեր հնչեցնում․ պատգամավոր



«Եթե մենք խոսում ենք ստից վեր կանգնելու, ճիշտը ասելու-լսելու սկզբունքը, բավական է աճպարարությամբ զբաղվենք։ Այս ժամին ասում են ատելութունը դատարպարտում ենք, 2 ժամ հետո ամենաբարձր մակարդակում հնչում են ատելության կոչեր, նաև թշնամանքի կոչեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով ատելության խոսքին։

Ըստ Պետրոսյանի իշխանությունները այս կերպ փորձում են հասարակությանը շեղել իրենց խոստումներից․ «Տնտեսական հեղափոխությունը այդպես էլ մնացել է օդից կախված, անընդհատ նման միջոցառումներ, այսօր ատելության խոսք, վաղը սահմանադրական փոփոխություններ, մի տեղ միտինգ, այսպես անընդհատ անորոշ եղանակով հետաձգում են տնտեսական հողափոխության խոստումը։ Բայց ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ով է իր կողիքն, ով է ի կատար ածում իր տված խոստումները»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ