«Այս ընթացքում ամեն ինչ հնարավոր է, ընդհուպ՝ ինչ-որ պահի կարող է հանրաքվեն չեղյալ հայտարարվել։ Եթե Փաշինյանը հասկանա, որ իր համար դրական փոփոխություն չի ստացվելու, կան մեկ-երկու սողանցքներ, որոնք վկայակոչելով՝ կարող է չեղյալ հայտարարել հանրաքվեն։ Առաջինը եվրոպական կառույցների գնահատականներն են, երկրորդը՝ ներքաղաքական վիճակն է, որը կարող է օգտագործել չեղյալ հայտարարելու համար»,- հանրաքվեի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
«Ճանաչելով Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, տեղյակ լինելով, որ հատկապես մարտի 1-ին ինքը կարողանում էր հրահրել բախումներ, կարող են այս ընթացքում էլ բախումներ տեղի ունենալ, որովհետև այն ստարտը, որ տրվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ընդ որում՝ գրավոր տեքստում՝ բոլոր նրանք, ովքեր պետք է իրավական և այլ ճանապարհով պայքարեն այս ամեն ինչի դեմ, ինչ ինքը նախաձեռնել է, ինքն ուղղակի վիրավորեց և անվանեց շնաբարո դուրսպրծուկներ։ Մեծ տղամարդկություն չի պահանջվում, որ նույն բնորոշումը, գնահատականը վրերադարձնեն իրեն․ կան մարդիկ, որ կասեն՝ շնաբարո դուրսպրծուկը դու ես։ Ի՞նչ նշանակում՝ մարդիկ եթե իրավական քաղաքական ճանապարհով փորձեն հակազդել․․․ Սա պետական հանցագործություն է, երբ մարդիկ դեմ են խոսում զուտ պետականությունը պահելու, հեղինակությունը պահելու համար, և դու անվանում ես շնաբարո դուրսպրծուկներ։,- ասաց Ռուբեն հակոբյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը փողոցային կռվի հայտ է ներկայացնում։
Քաղաքագետն ասաց, որ պետք է կարողանալ սադրանքի չտրվել, նորմալ, քաղաքակիրթ բացատրել հանրությանը, թե սա մեզ ուր է տանում․ «Եթե մեր քաղաքացին չհասկանա, չգնահատի իրավիճակը, չհասկանա, որ իրեն շահագործում են, Պողոսի տեղ են դրել, որ իրեն ասում են՝ դու պարտավոր ես ապահովել ինձ մենիշխանություն, ուրեմն մենք խնդիր ունենք մեր հավաքական կերպարի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը