Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր արդեն երկու զինծառայող է զոհվել Արցախում... Նրանք են՝ Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը... Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու... Գրեթե ամեն օր ՊՆ-ն տեղեկացնում է բանակում հերթական զոհի կամ զոհերի, ինչպես նաև վիրավորների մասին...
Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հիշո՞ւմ է, որ վարչապետ ընտրվելու ժամանակ ԱԺ-ի ամբիոնից խոստում էր տալիս կտրուկ նվազեցնել բանակում զոհերի թիվը՝ մեծ ուշադրություն դարձնելով կարգուկանոնին... Իսկ հետո էլ, Դուշամբեում "կիրթ" Ալիևի հետ հանդիպումից հետո հպարտանում էր, որ օպերատիվ կապի միջոցով երկու երկրների ՊՆ-ները լուծում են զինադադարի հետ կապված հարցերը... Ո՞ւր մնացինայդ կարգուկաննոնն ու զինադադարի խախտումները կանխարգելող քայլերը...
Սեփական PR-ը բանակում զոհերի թվի նվազման հաշվին կազմակերպող Հայաստանի վարչապետը լավ կլինի իր facebook-յան "լավատեսական" պատին անդրադառնա այս տարեսկզբից բանակում արձանագրված զոհերի և վիրավորների աղետալի թվի աճին ու պարզաբանի, թե ո՞վ է այս ամենի համար պատասխանատու...
Բա՛վ է պոպուլիզմով կերակրել հասաարակությանը...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը