Հանրաքվեի հետ կապված ես արդեն հանդես եմ եկել խմբակցության անունից, և մենք ասել ենք, որ այդ գործընթացում մինչև վերջնական քվեարկությունը, կան իրավական, խոցելի կետեր: Այս մասին փետրվարի 12-ին լարգրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով հանրաքվեի վերաբերյալ իրենց կարծիքին:
«Դա հատկապես վերաբերվել է Սահամանդրության 202 հոդվածի 2 և 3 մասերին: Դրա համար առաջին քվեարկությանը, երբ փաթեթ էր մենք դեմ ենք քվեարկել, 2-րդ քվերկությանը չենք մասնակցել, որովհետև արձանագրել ենք, գնահատել ենք, որ 202-ի միանգամից 3-րդ հոդվածն է քվերակության դրվել, բայց 2-րդից 3րդ մասին անցնելը նշանակում է, որ պետք է 4-5 քայլ կատարվեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը