«Մենք բալային համակարգին դեմ ենք, որովհետեւ եթե բալային համակարգը գործում է, ապա լիարժեք պետք է պայմանները ստեղծեն, ճանապարհները լայնացնեն, կանգառներ լինի, կայանելու տեղ լինի: Մի օր պետք է այդ օրենք ընդունողը փորձի, թե տաքսիով կարո՞ղ է 5 հազար դրամ վաստակի, որ տանի տուն: Չի կարող: Տաքսիստը ամբողջ օրը քշում է, 5-8 հազար դրամ չի կարողանում վաստակել: Երթուղայինի վարորդների համար պետք է ուրիշ բալային համակարգ գործի, իր անձնականի համար վարող վարորդների համար՝ ուրիշ: Եվ պետք է ոչ թե լինի 9 բալ, այլ 100 բալ»,- փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՃՈ տուգանքների նոր համակարգին:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը