10 02 2020

Խորհրդարանական ընտրություններ՝ Ադրբեջանում․ հաղթել է իշխող ուժը

Խորհրդարանական ընտրություններ՝ Ադրբեջանում․ հաղթել է իշխող ուժը

Ադրբեջանի ԿԸՀ նախագահը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ընտրություններին քվեարկել է 2 միլիոն 547 հազար 982 քաղաքացի՝ ընտրական իրավունք ունեցողների 47.81 տոկոսը:

Նախնական տվյալներով՝ 118 ընտրատեղամասերի 4823 ընտրատարածքներում 124 հաղթածներից 64-ը Նոր Ադրբեջան իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: 7 ընտրատեղամասում հաղթող դեռևս չկա: 

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին ներգրավված դիտորդներն ու անկախ ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ