07 02 2020

Պահաջում եմ վարչապետն ասի՝ արդյո՞ք իր ծնողներից որևէ մեկը հոգեկան հիվանդությամբ է տառապել․ Իսագուլյան



«Տարօրինակ է չէ, որ մարդը դառնա օդաչու նա անցնում է բավականին լուրջ բժշկական փորձաքննություն, որտեղ հոգեբույժները, հոգեբանները ստուգում են մարդու հոգեկան վիճակը։ Բայց պարզվում է, որ պետության ղեկավարը, որից մի ամբողջ պետության ճակատգիր է կախված լինում, այդ մարդը հոգեբուժական փորձաքննություն  չի անցնում։ Ես նորից հարցադրում եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ի՞նչ պատճառով է ազատվել բանակից։ Օդում շրջանառվող լուրերի համաձայն նա որպես անմեղսունակ է ազատվել ծառայությունից»,- լրագրողներ հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ հանցագործությանը մասնակից է դարձնում ԱԺ պատգամավորներին, ՀՀ նախագահին․ «Հիմա էլ հանրաքվեի միջոցով ուզում է դրան մասնակից դարձնել մի ողջ ժողովրդի՝ շատ լավ հասկանալով, որ վաղ թե ուշ դատվելու է սահմանադրական կարգը տապալելու համար, ինքը փորձում է այդ հանցագործության մեջ ներքաշել ինչքան հնարավոր է շատ մարդու, պաշտոնատար անձանց»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ